24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Twitter-ում արած գրառման մեջ նշել էր, որ Իրանը կորոնավիրուսի 40.000 թեստ է ուղարկել Թուրքիա, Գերմանիա և այլ երկրներ։ Այս հայտարարությունը, սակայն, հերքել են Թուրքիայում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական ծառայությունը հերքում է հրապարակել Զարիֆի այդ հայտարարությանը, որտեղ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան Իրանից ընդհանրապես չի ստացել կորոնավիրուսի թեստեր։
Գործակալությունը գրել է, որ տեղեկատվությունը ստացել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներից։