Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության բաժնում է տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Կենտրոնական բանկի դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում. արդյունքում ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել։