կարևոր
1171 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 14:31

Վերջին մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք

Վերջին մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք

Մայիսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հատնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 11, ընտանեկան բռնության՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, ծեծի և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1-ական անհետ կորած և հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, սպանության փորձի և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: