կարևոր
1719 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-12 14:17

Կորոնավիրուսով վարակված ՌԴ-ի մշակույթի նախարարը բուժվում է տանը

Կորոնավիրուսով վարակված ՌԴ-ի մշակույթի նախարարը բուժվում է տանը

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ով վարակվել էր կորոնավիրուսով, հայտնել է, որ շարունակում է բուժումը տանը: Նա ունի ոչ բարձր ջերմություն, ինչը թույլ է տալիս ներգրավված լինել աշխատանքային գործընթացում: Այս մասին «Россия-24»-ին տված հարցազրույցում պատմել է Օլգա Լյուբիմովան:

«Ուրախությամբ նշեմ, որ ինձ հաջողվում է չդադարեցնել աշխատանքային պրոցեսը, ինչը հիմա շատ կարևոր է: Այս փուլում 2-3 շաբաթ աշխատանքային գործընթացից դուրս մնալը լավ չէր լինի:Ես ոչ բարձր ջերմություն ունեմ, այն էլ երեկոյան, իսկ կեսօրին հանգիստ կարող եմ աշխատել»,- «Россия-24»-ին տված հարցազրույցում պատմել է Օլգա Լյուբիմովան: