կարևոր
1257 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 13:55

Կորոնավիրուսի հետևանքով Մեքսիկայում աղքատների թիվը կարող է հասնել 70 միլիոնի

Կորոնավիրուսի հետևանքով Մեքսիկայում աղքատների թիվը կարող է հասնել 70 միլիոնի

Համավարակի տնտեսական հետևանքները Մեքսիկայում կարող են հանգեցնել աղքատների թվի 9 միլիոնով ավելացմանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

Այդ մասին ասվում է մայիսի 11-ին հրապարակված կառավարության զեկույցում: Փաստաթղթում առկա է կոչ  կենսաթոշակների, ապահովագրությունների տեսքով օգնության մասին:

«CONEVAL» անկախ պետական գործակալության զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ դժվարությունների ավելացումը կարող է հանգեցնել 70 մլն աղքատներ ունենալուն: Մեքսիկայի բնակչությունը կազմում է 130 միլիոն, բնակչության 56 տոկոսը չի վաստակում այնքան, որ փակի հիմնական կարիքների ծախսերը: Ձեռնարկությունների, փոքր բիզնեսի փակվելու պատճառով, Մեքսիկայի իշխանությունների տվյալներով, մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբը կորցրել են 346 հազար աշխատատեղ: Տնտեսության անկմանը զուգահեռ սպասվում է աշխատանքի տեղերի կրճատումների թվի ավելացում: Ներկայում Մեքսիկայում չկա գործազրկության նպաստ: Մարդիկ, որոնք կորցրել են աշխատանքը, ստիպված հիմնվում են իրենց խնայողությունների վրա կամ սպասում են բարեգործության:

Մեքսիկայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 հազար դեպք, մահացել է 3 հազար 400 մարդ: