05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
«Տեսլա» ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ անկախ նահանգային իշխանությունների՝ կորոնավիրուսով պայմանավորված արգելքից՝ վերաբացում է Կալիֆորնիայում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանը: Այս մասին գրել է «Ռոյթերս»-ը:
«Եթե որեւէ մեկը պետք է ձերբակալվի, ապա թող այդ մեկը լինեմ ես»,- նշել է Մասկը:
Ավելի վաղ նա սպառնացել էր, որ կհեռանա Կալիֆորնիայից ու կհաստատվի Տեխասում կամ Նեվադայում, որտեղ սահմանափակումները զգալիորեն մեղմացվել են: