կարևոր
2133 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-12 13:07

ՄԻՊ-ը պաշտպանում է ոչ թե պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից․ Արման Թաթոյան

ՄԻՊ-ը պաշտպանում է ոչ թե պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանը տեղին չի համարում, որ անդրադառնար քաղաքական միջադեպերին։ Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ։ Նա բացատրեց, որ ՄԻՊ-ը պաշտպանում է ոչ թե պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից։

Սա պատասխանն էր հատկապես իմքայլական մի քանի պատգամավորների այն պնդումների, թե մարդու իրավունքների պաշտպանը խտրական վերաբերմունք ունի և չի պաշտպանել իրենց գործընկերներին, երբ նրանց ուղղված ատելության խոսքեր են հնչել։

Թաթոյանը նաև նշեց, որ ճիշտ չի համարում, երբ խորհրդարանում երկու օր միայն ատելության խոսքն է քննարկվում, երբ մարդու իրավունքների ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան։