կարևոր
1805 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 12:40

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 899 նոր դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոր դեպքեր գրանցվել են երկրի 83 շրջաններում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մոսկվայում՝ 5 հազար 392, մերձմոսկովյան շրջաններում՝ 1063: Նշվում է, որ 4 հազար 704 պացիենտի մոտ չեն եղել ախտանշաններ: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 107 դեպք:

Ռուսաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 232 հազար 243-ի, որից 43 հազարն ապաքինվել են, 2116-ը՝ մահացել: