կարևոր
1017 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-12 12:16

Իշխող խմբակցության տարբեր պատգամավորներ դժգոհություն են հայտնել օմբուդսմենի աշխատանքից

Իշխող խմբակցության տարբեր պատգամավորներ դժգոհություն են հայտնել օմբուդսմենի աշխատանքից

Խորհրդարանում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը: 

Իշխող խմբակցության տարբեր պատգամավորներ իրենց ելույթներում դժգոհություն են հայտնել օմբուդսմենի աշխատանքից՝ համոզմունք հայտնելով, որ վերջինը տարբեր իրավիճակներում սուբյեկտիվ գնահատականներ է հնչեցրել: 

Մասնավորապես, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նախ դժգոհություն է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտին շատ քիչ է անդրադարձ կատարվել, ապա հայտարարել է, որ իշխանության թիմի նկատմամբ հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ պաշտպանը զրոյական վերաբերմունք ունի: