29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է մեծաքանակ ծառատունկ` Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, համայնքապետարանի աշխատակիցների, վարդենիսցի կամավորների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից:
Ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի կողմից՝ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ծառատունկ կատարվել է նաեւ Չարենցի փողոցում: Ծառատնկման ծրագիրը ավարտի կհասցվի առաջիկա օրերի ընթացքում:
Մարզադաշտին հարող տարածքում ստեղծվող զբոսայգին ընդգրկում է շուրջ մեկուկես հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ այստեղ ծրագրվել է տնկել շուրջ 4 000 հատ հացենու տնկի: Այսօրվա դրությամբ աշխատանքներն արված են կիսով չափ: 200 հատ դեկորատիվ ծառատեսակներ էլ տնկված են քաղաքի փողոցներում: Ապագա զբոսայգում նախատեսվում է նաեւ ոռոգման համակարգի կառուցում: