24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը, որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու եւ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով:
«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել են Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը եւ սենատոր Ռոջեր Ուիքերը:
«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որեւէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, մամուլից ազատորեն օգտվելու եւ տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների եւ այլ գործիչների ու թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»,- նշված է հայտարարությունում:
ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել եւ տուգանել են, իսկ մեկ դեպքում, հնարավոր է, խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների: