կարևոր
1895 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 11:28

Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի մայիսի 12-ի նիստում:

«Մեր կարևորագույն անելիքը պետք է լինի մեդիագրագիտությունը: Եթե չկա մեդիագրագիտություն, ապա ամեն ժամ ՀՀ քաղաքացին մանիպուլացվելու, մոլորեցվելու սպառնալիքի առաջ է լինելու: Պետության կողմից hասարակության հետ աշխատանքը չունի այլընտրանք: Մեդիագրագիտությունն է, որ լուծելու է այն խնդիրը, որի առջև կանգնած է ՀՀ քաղաքացին: Մենք պետք է ունենք այնպիսի կրթված հանրություն, որը հստակ կտարանջատի կեղծիքն ու սուտը առողջ ու հիմնավորված քննադատությունից»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ սուտն ու կեղծիքը տարածում են որոշ լրատվամիջոցներ, սակայն իրենք չեն պատրաստվում կասեցնել դրանց գործունեությունը:

«Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որ որևէ կայք փակի, բայց ԶԼՄ դաշտում պետք է լինեն կոնկրետ գործուն նոր մեխանիզմներ՝ հավասար և արդար բոլորի համար»,- նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ փոփոխություններ են անհրաժեշտ նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում: