24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:
Գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 497 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետի ջրի ելքը մայիսի 11-ի առավոտյան կազմել է 34, Մասրիկինը՝ 15,6, Գավառագետինը՝ 14,9 խորանարդ մ/վ: Սեւան թափվող գետերն առայժմ հեռու են իրենց վտանգավոր ելքերից: