կարևոր
2115 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 10:39

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է։

Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։