կարևոր
1240 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 10:27

Արմեն Գրիգորյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են անվտանգության հիմնախնդիրների լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Արցախ աշխանքային այցի ժամանակ հանդիպել եմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել ենք հարավային շրջաններ և քննարկել ենք անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է Գրիգորյանը։