կարևոր
579 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-12 10:17

COVID-19. Ռուսաստանից հետո վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Ռուսաստանից հետո վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 256 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 287 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 527 հազար 568 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 385 հազար 834 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 81 հազար 795 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 143 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 744: 

Վարակվածների թվով հաջորդում է Մեծ Բրիտանիան հաստատված դեպքերի թիվը 223 հազար 060 է, մահացածներինը՝ 32 հազար 065: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Հաստատված դեպքերի չնչին տարբերությամբ Մեծ Բրիտանիային հետևում է Ռուսաստանը՝ 221 հազար 344 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ, ընդհանուր առմամբ, մահացել է 2,009 մարդ: Ռուսաստանին վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 814 է: Վարակից մահացել է 30 հազար 739 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 177 հազար 423 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 643 մարդ: Գերմանիայում 172 հազար 576 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 661 է:

Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան 169 հազար 594 դեպքով, վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 563 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 139 հազար 771-ի, մահացածներինը՝ 3 հազար 841-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 109 հազար 286 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 685 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 919 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 23 հազար 623 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 878 է, մահացածներինը՝ 201:

Եգիպտոսում 9 հազար 746 հաստատված դեպք կա, մահացել է 533 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 9 հազար 286-ի, մահացածներինը՝ 65-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 818 վարակվածության, 110 մահվան դեպքով: Լիբանանում կա 859 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: