կարևոր
1843 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 09:38

Հրդեհ` Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում․ կան զոհեր

Հրդեհ` Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում․ կան զոհեր

Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի հիվանդանոցում բռնկված հրդեհը 5 մարդու կյանք է խլել։ Իրականացվում է հիվանդների և բուժանձնակազմի տարհանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ տարածքային վարչության ներկայացուցչին։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Սուրբ Գեորգիի հիվանդանոցում, որտեղ բուժում են կորոնավիրուսով հիվանդներին։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Փրկարարներին հաջողվել է կրակը տեղայնացնել։