29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցը՝ լրագրողների հետ ունեցած վիճաբանության պատճառով: Այս մասին գրում է Известия-ն:
Մայիսի 11-ին իր ելույթի ժամանակ նախագահը պարծեցել է նրանով, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսն ախտորոշող թեստերն ամենաշատն են անցկացվել՝ ի համեմատություն որևէ այլ երկրի հետ: Սակայն, որոշ լրագրողներ նկատել են, որ Միացյալ Նահանգներում մահացությունը կտրուկ ավելանում է:
Այն հարցին, թե ինչու է նման բան տեղի ունենում, Թրամփը կտրուկ խորհուրդ է տվել այդ մասին Չինաստանին հարցնել: Բացի դա, նա այդ հարցը զզվելի է որակել, ինչն էլ բարկացրել է լրագրողին:
Լրագրողի մյուս հարցերին նա հրաժարվել է պատասխանել՝ հայտարարելով, որ վերջինիս խոսքի հնարավորություն տրվել է, սակայն նա դա անտեսել է:
Դրանից հետո Թրամփն ուղղակի դադարեցրել է ճեպազրույցը: