ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ բժշկական դիմակ չի կրում, քանի որ ոչ մեկին չի մոտենում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարցին, թե ինչու դիմակ չի կրում, երբ վերջին օրերին Սպիտակ տան բոլոր աշխատակիցներին կարգադրել են դիմակներ կրել աշխատավայրում, Թրամփը պատասխանել է, որ անհրաժեշտ հեռավորություն է պահպանում մյուս աշխատակիցներից։
«Աշխատակիցներն ինձնից և իրարից որոշակի հեռավորություն են պահպանում։ Ինչ վերաբերում է ինձ, ես հեռավորություն եմ պահպանում բոլորից», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Թրամփը։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան գրեթե բոլոր աշխատակիցներն այժմ դիմակներ են կրում և ընդ որում, իր կարգադրությամբ։