կարևոր
1936 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 23:48

Բրիտանական կառավարությունը թույլատրել է ֆուտբոլի առաջնության վերսկսումը

Բրիտանական կառավարությունը թույլատրել է ֆուտբոլի առաջնության վերսկսումը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է վերսկսել անգլիական Պրեմիեր լիգան: Այս մասին գրում է Marca-ն:

Կառավարությունը թույլ է տվել մրցաշրջանի շարունակությունը միայն հունիսի 1-ից: Այն փակ կլինի հանդիսականի համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: