կարևոր
3512 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 22:29

Բժիշկները փրկեցին ինձ եւ ես նորից ծնվեցի․ կորոնավիրուսը հաղթահարած կինը պատմում է իր պատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ փոխվարպետ, պարետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան իր էջում՝ «Մենք միասին ենք հաղթահարելու» խորագրով տեսանյութ է հրապարակել, որի հերոսուհին կորոնավիրուսը հաղթահարած Լիլիթ Չիբուխչյանն է։ Նա պատմում է բուժման ընթացքի և բժիշկների հոգատարության մասին․

«Ես՝ Լիլիթ Չիբուխչյանս, 42 տարեկան եմ, արտերկրից եմ եկել, գալուց երեք օր անց լավ չեմ զգացել, թուլություն են ունեցել, կոկորդս է ցավել, բարձր տաքություն՝ նույնիսկ արդեն չէի կարողանում շնչել։ Շտապօգնություն կանչեցինք եւ ինձ տեղափոխեցին Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։

Պարզվեց, որ երկկողմանի թոքաբորբ ունեմ եւ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ինձ թվում էր, թե այլեւս չեմ լավանա, 25 օր պառկել եմ հիվանդանոցում։ Բժիշկները շատ հոգատար էին, հարազատի նման ինձ վերաբերվեցին, հանեցին այս վիճակից, իմ հոգեբանն ունեի, ամեն օր գալիս էր։ Բժիշկներն ասում էին՝ դու ուժեղ ես, դու կարող ես։ Ու եղավ։ Մենք միասին կարող ենք հաղթահարել։ Պահպանեք հիգիենայի կանոնները, քիչ շփվեք, ո՛ր չվարակվեք։ Հիմա ես ամեն ինչին այլ աչքերով եմ նայում։ Փրկեցին ինձ եւ ես նորից ծնվեցի»,- պատմել է Լիլիթ Չիբուխչյանը։