կարևոր
1690 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 21:57

Մարտունիում վարակված երկու անձինք թաղման են մասնակցել․ 30-40 հոգի ինքնամեկուսացված է

Մարտունիում վարակված երկու անձինք թաղման են մասնակցել․ 30-40 հոգի ինքնամեկուսացված է

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախօրեին կորոնավիրուսով վարակվածության երկու դեպք է հաստատվել ամուսինների մոտ։ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նրանք 10 օր առաջ մասնակցել են թաղման արարողության իրենց գյուղում, ինչի պատճառով գյուղում մի քանի տասնյակ մարդ ինքնամեկուսացված է նախօրեից։

«Թաղման մասնակիցները՝ մոտ 30-40 հոգի, ինքնամեկուսացված են իրենց տներում, բուժամբուլատորիայի աշխատակիցներն այցելում են, ջերմաչափում են անում։ Ախտանիշներ այս պահին ոչ մեկի մոտ չկան»,- ասաց նա՝ նշելով, որ ամուսինների վարակի օջախ է հանդիսացել նրանց տուն այցելած՝ վարակը կրող մեկը։