կարևոր
1906 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 21:04

Lions Clubs International-ի հայաստանյան ակումբները բուժաշխատողներին կտրամադրեն բժշկական պարագաներ

Lions Clubs International-ի հայաստանյան ակումբները բուժաշխատողներին կտրամադրեն բժշկական պարագաներ

Lions Clubs International (Առյուծների միջազգային ակումբներ) միջազգային մարդասիրական կազմակերպության հայաստանյան ակումբները բժշկական դիմակներ, արտահագուստ և ախտահանիչ նյութեր են տրամադրում բուժաշխատողներին ու քաղաքացիներին։ Հայաստանյան ակումբների անդամները կարել են ավելի քան 3000 դիմակ։ Այս մասին տեղեկացնում են Lions Clubs International միջազգային մարդասիրական կազմակերպության հայաստանյան ակումբներից:

Արտահագուստը կփոխանցվի կորոնավիրուսի հետևանքով մեկուսացման ենթակա անձանց տեղափոխման աշխատանքներով զբաղվող մասնագետներին‚ ինչպես նաև՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Արարատ» մասնաճյուղին։

Հայաստանյան ակումբների ներկայացուցիչներն արտահագուստը ձեռք են բերել Lions Clubs International Foundation-ի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով՝ տեղական արտադրողից։

Ակումբի ներկայացուցիչ Տաթևիկ Ասատրյանը նշում է‚ որ բժշկական դիմակները կարվել են ակումբի անդամների կողմից. «Յուրաքանչյուրը կատարել է կոնկրետ աշխատանք, սկզբում դժվար էր, բայց աստիճանաբար վարժվեցինք և արդեն մեզ համարում ենք մասնագիտացած այդ գործում»։

«Տաթևիկ Ասատրյանը տեղեկացնում է նաև‚ որ Առյուծների միջազգային ակումբների հիմնական նպատակն է տեղական ակումբների միջոցով ծառայել համայնքին։ Կորոնավիրուսային պանդեմիայի հայտարարումից հետո մինչ օրս դրա դեմ պայքարին Lions Clubs International-ը հատկացրել է 166 դրամաշնորհ ընդհանուր 3.208.655 ԱՄՆ դոլարի չափով աշխարհի գրեթե բոլոր երկրներում»,- նշված է հաղորդագրության մեջ։