կարևոր
1269 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 23:15

Լա լիգան կընթանա 35 օր շարունակ` առանց ընդմիջման

Լա լիգան կընթանա 35 օր շարունակ` առանց ընդմիջման

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Վերջինիս շեշտել է, որ առաջնությունը վերսկսվելու դեպքում կանցկացվի 35 օրերի ընթացքում, և խաղեր կլինեն ամեն օր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Լա լիգայի բոլոր ակումբներն արդեն իսկ զգուշացվել են առաջնության հնարավոր վերսկսման ժամկետների մասին: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:  

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: