կարևոր
2222 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 20:10

Արենիում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել. վարակակրի շփման շրջանակը մեծ է

Արենիում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել. վարակակրի շփման շրջանակը մեծ է

Վայոց Ձորի Արենի համայնքում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը։

«Հաստատվել է մի 60-ամյա կնոջ մոտ նախօրեին։ Եվս երկու հոգու քիչ առաջ ջերմությամբ տեղափոխել են, մեկը՝ կնոջ ամուսինը, մյուսը՝ ընտանիքի հետ շփված անձ։ Ինքնամեկուսացման ցուցում է տրված կոնտակտավորներին։ Ահագին մարդկանց հետ է շփվել, մեծ գյուղ է, հիմա զբաղված են նրանց հայտնաբերելով, մտահոգված ենք»,- նշել է գյուղապետը։