կարևոր
926 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-11 19:37

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Մայիսի 11-ին` ժամը 10:00-ի սահմաններում Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի էր ունեցել քարաթափում մոտ 350 խորանարդ մետր ծավալով, որի պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր: Այս մասին հայտնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը»:

«Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ և ժամը 18:30-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:

Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն: