IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը։ Այս մասին բանկը հաղորդագրություն է տարածել։
«Այդ ընթացքում վարկային հերթական մարումները չիրականացնելու կամ մասամբ իրականացնելու դեպքում Ձեր վարկը չի դասակարգվի, ժամկետանց չի համարվի, տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի, վարկային պատմությունը չի տուժի։
Հունիսի 1-ից հետո կգործի Բանկի կողմից դեռևս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։ Մասնավորապես՝
Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որ ֆիզիկական անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն` կվճարեն միայն տոկոսագումարները,
Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ և առանց երաշխավորության վարկերի դեպքում Բանկը 12 ամսով ավտոմատ կերկարաձգի նաև վարկի մարման ժամկետը։
Իրավաբանական անձանց Բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։
Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ