27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Կրթական և մարզական հաստատությունների կապիտալ նորոգման պետական ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության մայիսի 7-ի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման արդյունքում շուրջ 743 մլն 769 հազար դրամ գումար է տրամադրվել Քաղաքաշինության կոմիտեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցները նախատեսված են թվով 51 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և նախագծային աշխատանքների համար:
Նորոգվող հաստատությունների ցանկում ընդգրկված է նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որտեղ իրականացվելու են կառուցապատման ծավալուն աշխատանքներ: Հատկացված միջոցներից 176 մլն դրամը տրամադրվել է քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել քոլեջի առաջնային նշանակության ենթակառուցվածքները, ապահովել սպորտային կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններ: Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։
Առաջին հարկում կգործեն գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, նախատեսվում է նաև ունենալ ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։ Կառույցը լինելու է նոր լուծումներով և հագեցվածությամբ, արդիական կահավորմամբ միանգամայն տարբերվող շինություն։
Առաջիկայում նախատեսվում է նաև հիմնովին վերանորոգել ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի դահլիճները, որով կամբողջացվի մարզահամալիրի արդիականացումը: