18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի Հայաստանի Հանրապետությունում ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այդ կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, նախատեսվում է կազմակերպել սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։
Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը հնարավոր է դարձել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ:
Դասընթացի նպատակն է հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով։
Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրակամացման մասին։
Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։
Հավելյալ տեղեկատվության, ինչպես նաև մասնակցության պայմաններին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://anau.am/training-veterinarian-expert/։