28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչև հունիսի 1-ը ներկայացնել տնտեսության վերականգնման գործողությունների ծրագիր՝ համատեղ մշակված ռեգիոնալ իշխանությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Համապատասխան որոշումը մայիսի 11-ին տեղադրվել է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել է բարձրագույն գործադիր մարմինների ղեկավարների և ձեռներեցների միությունների հետ համատեղ մշակել գործողությունների ծրագիր, որը կապահովի բնակչության զբաղվածության և եկամուտների վերականգնում, տնտեսության աճ, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով փոփոխություններ տնտեսությունում: Ժամկետը 2020 թվականի հունիսի 1-ն է»,-ասված է փաստաթղթում:
Ապրիլի 28-ին նախագահ Պուտինը հայտարարել էր ոչ աշխատանքային օրերը մինչև մայիսի 11-ը ներառյալ երկարաձգելու մասին: Նա այդ ժամանակ անհրաժեշտություն էր համարել բնականոն կյանքին վերադառնալուն նախապատրաստվելը: Հանձնարարել էր նախապատրաստել առաջարկություններ մայիսի 12-ից փուլային տարբերակով սահմանափակումները հանելու մասին: