09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ռազմինֆոն տեղեկացնում է․
«Մայիսի 11-ի գիշերը, մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում, մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Բիլալով Ռամիլ Քամալ օղլուն (Bilalov Ramil Kamal oğlu):
Այս մասին հայտնել է Ադրբեջանում բնակվող «Մցխեթի թուրքերի «ՎԱԹԱՆ» միությունը»: Դեռևս ադրբեջանական պաշտոնական որևէ արձագանք չկա:
Հայտարարությունում նշվում է, որ զինծառայողը Խաչմազի շրջանի Յենի Հայաթ բնակավայրից էր, զոհվել էր գիշերը «հայրենիքի պարտքն իրականացնելիս»: Դատելով լուսանկարում Ռամիլ Բիլալովի համազգեստից՝ նա ծառայում էր ՊՍԾ-ում:
Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 20 կորուստ»։