ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու առթիվ քննված մեկ այլ քրեական դատավարական կարգավիճակ, գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2018թ. մինչև նույն թվականի հունիսն ընկած շարունակել է զբաղվել թմրամիջոցների քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող, իրեն օժանդակող, քննությամբ չպարզված անձանց միջոցով:
Այսպես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորը 2018 թվականի մարտից մինչև նույն թվականի հունիս ամիսը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք և իրացնելուն իրեն օժանդակելու պայմանավորվածություն է ձեռք բերել քննությամբ չպարզված անձի հետ: Վերջինս պարտավորվել է նշված կալանավորի մատնանշված վայրերից վերցնել MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցները, այնուհետև դրա իրացման նպատակով տեղափոխել և թաքցնել նրա մատնանշած մեկ այլ վայրում:
Հիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խցում կալանավորը նույն ՔԿՀ 30-ամյա կալանավորին հայտնել է MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և խնդրել իրացնել այդպիսիք: 30-ամյա կալանավորը համաձայնել է, պայմանավորվել են նաև գնի որից հետո նրա պահանջով ՀՀ ԱՆ կալանավորը յուրաքանչյուր անգամ թմրամիջոցներ ձեռք բերելիս վճարային համակարգի իր հաշվից գումարներ կալանավորի կողմից օգտագործվող նույն վճարային համակարգի հաշվին՝ վճարելով թմրամիջոցների դիմաց:
Այնուհետև, քննությամբ չպարզված անձը, 30-ամյա կալանավորին իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և այն 36-ամյա կալանավորին իրացնելու հարցում խոստացված օժանդակությունը ցուցաբերելով, չպարզված հանգամանքներում թմրամիջոցները, այն տեղափոխել և թաքցրել 30-ամյա կալանավորի մատնանշած և քննությամբ չպարզված մեկ այլ վայրերում: 30-ամյա կալանավորը 36-ամյա կալանավորին հայտնել է թմրամիջոցի թաքստոցների տեղերը, որտեղից վերջինս անհայտ անձի միջոցով իրացման թմրամիջոցներ, որոնք էլ իր հերթին մի շարք անձանց օժանդակությամբ ապօրինի իրացրել է Երևան քաղաքի մի քանի բնակիչների:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 266- րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է: թմրամիջոցի ձեռք բերման շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին գնահատական տալու, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: