24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հնդկաստանի լողափերն աչքի են ընկել կրիաների քանակով: Մասնագետները նշում են, որ հազվագյուտ տեսակի ծովային կրիաները վերադարձել են Հնդկաստանի արևելյան լողափեր: «Euronews»-ը տեղեկացնում է, որ նախորդ տարի այդ տարածքում այս կրիաները ընդհանրապես չեն եղել: Այս գարնանը մասնագետները միայն ոչ մեծ լողափին հաշվել են 100 կրիայի, որոնք ընտրել են Օդիշա նահանգի ափերը ձվադրման համար:
Մասնագետները նշում են, որ կրիաների վերադարձի հարցում իր ազդեցությունն ունի կորոնավիրուսը: Լողափերը դատարկ են, և ոչ ոք չի խանգարում նրանց վերադարձին: Նշվում է, որ վերջին անգամ նման քանակի կրիաներ այդ տարածքներում նկատվել է 7 տարի առաջ: Ստեղծած իրավիճակից օգտվելով կրիները ձվադրում են նաև ցերեկվա ժամերին: Այս գարնանը Օդիշի ափին ձվադրման արդյունքում առնվազն 70 հազար ծովային կրիա կլինի: