«Բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար» գերատեսչական ոսկե մեդալ է շնորհվել «My forest Armenia» հասարակական կազմակերպության տնկարանային տնտեսության ղեկավար Գագիկ Ամիրյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գերատեսչական ոսկե մեդալը Գագիկ Ամիրյանին է հանձնել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։