կարևոր
1411 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 16:22

Հայաստանի մարմնամարզության ներկայացուցիչները նորից մարզվում են

Հայաստանի մարմնամարզության ներկայացուցիչները նորից մարզվում են

Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչները նորից մարզվում են: Այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Սերոբյանը շեշտել է, որ մարզումները սկսվել են և պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացվում են Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում:

Սերոբյանի խոսքով` առաջիկայում ոչ մի մրցաշար չի պլանավորվում, և գարնան համար նախատեսված բոլոր գավաթային խաղարկությունները կկայանան աշնանը: «Կարծում եմ, առաջին մրցաշարը, որին կմասնակցենք, կլինի օգոստոսին Բաթումում կայանալիք միջազգայինը»,-ասել է նա:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մոտ երկու ամիս հավաքական թիմերը չէին մարզվում: Չեղարկվեցին մի շարք միջազգային մրցաշարարեր` այդ թվում նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: