կարևոր
1426 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 16:11

ՊԲ զորամասերից մեկի զինծառայողները նոր բնակարանների վկայագրեր են ստացել

ՊԲ զորամասերից մեկի զինծառայողները նոր բնակարանների վկայագրեր են ստացել

Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին վերջիններիս են հանձնել նոր բնակարանների վկայագրերը:

Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նշվում է, որ բնակարանային շինարարության ծրագիրը այս հատվածում կկրի շարունակական բնույթ և էական խթան կհանդիսանա ծառայության որակական ցուցանիշների բարելավման առումով: