կարևոր
2053 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 16:06

Քոչարյանն անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին Խաչատուրովի չմասնակցելուն

Քոչարյանն անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին Խաչատուրովի չմասնակցելուն

 ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի պատրաստվում հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին:

Այս մասին Քոչարյանն ասաց մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում:

«Ես այլևս որևէ անգամ չեմ դիմելու, և պարոն Խաչատուրովն արդեն ինքը թող որոշի, նույնիսկ գալն արդեն էական չէ: Էական է այն առումով, որ իր ղեկավարության տակ գտնվող բոլոր զինվորականները հարգել են մեր պետականությունն ու եկել են Ազգային ժողով: Եթե մինչև հունիսի 4-ը պարոն Խաչատուրովը դա գիտակցի, շատ ավելի լավ առաջին հերթին իր համար»,- ասաց Քոչարյանը:

Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: