կարևոր
770 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-11 16:08

«Ալաշկերտ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել է ընկերական խաղում

«Ալաշկերտ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել է ընկերական խաղում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ:

«Ալաշկերտ»-ն առաջին ստուգողական խաղում 8:1 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիա»-ին: Առաջին կեսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը, մեկական գոլ հեղինակեցին Տիագո Գալվաոն և Գուստավո Մարմենտինին, իսկ երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Նիկիտա Տանկովը, մեկ գոլ էլ գրանցվեց Դավիթ Գատիկոևի հաշվին:

«Ալաշկերտ»-ը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մայիսի 14-ին` մրցելով «Արարատ-Արմենիա»-ի հետ: