կարևոր
1953 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 15:57

Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին:

Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- նշեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ մնացել են 2-3 պաշտոնյաներ, որոնք կհրավիրվեն մասնակցելու հանձնաժողովի նիստին, որոնցից առաջինը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է:

Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: