կարևոր
1876 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 15:51

Եթե Մարուքյանն էդքան տղա է, թող գա, երկուսով մանդատները վայր դնենք. Սասուն Միքայելյան

Եթե Մարուքյանն էդքան տղա է, թող գա, երկուսով մանդատները վայր դնենք. Սասուն Միքայելյան

Ազգային ժողովում այսօր ելույթում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ներկայացնելով իր և իր ընտանիքի կյանքի պատմությունը:

«Էդմոնի եղբարը, չգիտեմ՝ ոնց է մտածում, այն, ինչ անվանել է Էդմոնը Ալենին այս ամբիոնից առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով՝ երիտասարդ քո մայրը ինձ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, իմ անցած ուղին էլ գիտեք, բոլորդ էլ գիտեք՝ ես ով եմ իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս՝ աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»,-ասաց նա:

Նա հարց բարձրացրեց, որ եթե կուսակցության ղեկավար է, ուրեմն իրավունք ունի ամբիոնից Ալեն Սիմոնյանի մասին նման բաներ ասե՞լ:

Պատգամավորը հիշեցրեց, որ 1992 թվականին հոդված է գրել, որ որոշ տղերք դուրս եկան զենք վերցրեցին՝ չհասկանալով պետություն, անկախություն, զինանշան, եռագույն, այլ զենք վերցրեցին իրենց մայրերի, քույրերի նամուսի, պատվի համար: «Ես կխնդրեի՝ Էդմոնի ընտանիքը հասկանա, թե մայրն ինչ սրբություն է, ձեր մայրն ինձ համար սուրբ է, բայց էդ երեխեն պետք է հասկանա՝ ինչ անի և ինչ պատասխան ստանա»,-ասաց նա:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սասմոնյանի գրառմանը, որով նշել է, որ պետք է Սասուն Միքայելյանի կարողությունները վերանայվի, պատգամավորն ասաց, որ ամբողջ իր ունեցածը նկարել և հրապարակվել է: «Ժողովուրդ ջան, ես մեքենա չունեմ, սեփական մեքենա չունեմ՝ գնամ, գամ, մեր ջոկատի Կարենի մեքենայով եմ գնում, գալիս»,-ասաց նա և նշեց, որ շատ մարդիկ գիտեն, թե ինչ կերպ է օգնում ժողովրդին:

«Միտքս դա էր, որ իրենք երկու եղբայրով ներողություն խնդրեն և՛ Ալենից, և՛ ինձնից, և դա օրենքի գործը չի, եթե չխնդրեն: Բնական է, այս դահլիճում դեպք է կատարվել, ես գիտեմ Մարուքյանը ինչ շոումեն է, էգուց կասի ինձ կերան, սպանին, մորթին: Էն, ինչ կատարվել է այս դահլիճում, իր մեղքով է կատարվել, եթե այդքան տղա է, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող այս կուսակցություններն իրենց գործը շարունակեն: Եթե տղա է այդքան, թող մանդատը դնի, ես էլ դնելու եմ»,-ասաց նա: