կարևոր
1859 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 15:56

Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

 ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Սամսոնյանը:

«Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ

Նիկոլ Փաշինյանի աներձագ, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր, նախկինում երրորդական դերերի էժան դերասան, ներկայումս, ըստ օդում կախված լուրերի` սիգարետի կանտրաբանդիստ Հրաչ Հակոբյանը դատի է տվել ինձ ու Artur Danielyan-ին իր անբասիր հեղինակությունն արատավորելու համար:

Փաշինյանների ընտանեկան հավաքածուն գնալով ամբողջանում է, անհամբեր սպասում եմ փոքրիկ Արփիի և Մարիամի դատական հայցերին: Հորդորում եմ Նիկոլին և Աննային իրենք ևս դատական հայցեր ներկայացնեն իմ դեմ: Սիրով և մեծ հպարտությամբ ընդունում եմ աներձագ Հրաչի դատական մարտահրավերը»,- գրել է Սամսոնյանը: