կարևոր
1677 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 15:41

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակն աջակցել է ԱԻ նախարարությանը

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակն աջակցել է ԱԻ նախարարությանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA) միջև, երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայիսի 11-ին DTRA կողմից ԱԻՆ-ին տրամադրվել է աջակցություն անհատական պաշտպանական միջոցների տեսքով (շնչադիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, քլորի և ալկոհոլի հիմքով վարակազերծող նյութ): Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԱԻ նախարարի անունից ԱԻՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին նյութական աջակցության համար և կարևորել է երկու կառույցների համագործակցությունը՝ հանուն գործընկերության, փոխօգնության և արտակարգ իրավիճակների դեպքում՝ ռիսկերի նվազման: