24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մադրիդի «Ռեալ»-ը մոտ երկու ամսվա դադարից հետո վերսկսել է մարզումները:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրով և շփում չեն ունենա միմյանց հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Լա լիգայի բոլոր ակումբներն արդեն իսկ զգուշացվել են առաջնության հնարավոր վերսկսման ժամկետների մասին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել այս երկրին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: