կարևոր
1054 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 15:29

Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1 683-ով

Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1 683-ով

Իրանում մայիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1683-ով՝ ընդհանուրը դառնալով 109 հազար 286:  Մահացածների թիվն ավելացել է 45-ով: Վարակի հետևանքով այս երկրում, ընդհանուր առմամբ, մահացել է 6 հազար 685 մարդ:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2 հազար 703 անձ ծանր վիճակում է:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1 279-ով՝ հասնելով 87 հազար 422-­ի:

Մինչ այժմ թեստավորվել է 601 հազար 324 անձ: