27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին հանդես կգա նոր ուղերձով՝ կապված կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծած իրավիճակի հետ: Այս մասին տեղեկացնում է Rbc-ն:
Ինչպես հայտնել է Կրեմլի լրատվական ծառայությունը, խոսք կլինի քաղաքացիներին ու տնտեսությանն ուղղված նոր միջոցառումների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ իրավիճակի մասին:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ մայիսի 11-ին Պուտինը կանցկացնի խորհրդակցություն համապատասխան գերատեսչությունների հետ, որի ընթացքում կքննարկվի նաև ոչ աշխատանքային օրերի հնարավոր երկարաձգման մասին հարցը:
Ռուսաստանի նախագահի մայիսի 11-ի ուղերձը համավարակի շրջանում կլինի 7-րդը: