07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կարանտինի ժամկետը երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը և կլինեն փոքր բացառություններ: Այս մասին գրել է «Deutsche Welle»-ը։
«Հիմա սահմանափակումները հանելու ժամանակը չէ»,-ասել է Ջոնսոնը: Նա նշել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը հնարավոր է եղել դանդաղեցնել, ինչի հետ կապված՝ կառավարությունը որոշել է մայիսի 13-ից աննշան մեղմացնել սահմանափակումները:
«Մենք մարդկանց կթույլատրենք դրսում սպորտով զբաղվել, դուք կարող եք արևայրուք ընդունել, սեփական ավտոմեքենաներով այլ տեղ գնալ»,-ասել է վարչապետը:
Նշվում է, որ թույլատրվում են ուղևորությունները երկրի ներսում, քաղաքացիները կարող են գնալ ազգային պարկեր կամ ափեր: Միևնույն ժամանակ շարունակելու է մնալ ոչ ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը:
Երկրում սահմանափակումների մեղմացման հաջորդ փուլը սպասվում է հունիսին: Այդ ժամանակ հնարավոր է բացվեն խանութները, դպրոցները: