Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ուղղել են հանձնաժողովում, քանի որ հանձնաժողովը փակ է և պարունակում է պետական գաղտնիք, ավելին ասել չեմ կարող։ Այս մասին ԱԺ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:
ՀՀ նախկին վարչապետը, խոսելով 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների մասին, նշեց, որ չի կարող ասել, թե ինչ են խոսել, իսկ դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանին Կարեն Կարպետյանով փոխարինելու վերաբերյալ, Կարեն Կարապետյանն նշեց՝ «Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա եղել է մեր ներքին պայմանավորվածությունը և չի խախտվել»։
Հարցին՝ առաջիկայում պատրաստվո՞ւմ է քաղաքականությամբ զբաղվել, Կարապետյանը պատասխանեց․
«Ոչ, քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել»։