կարևոր
1809 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 13:49

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Դատախազությունը Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար:  

Այս մասին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:

Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի էր ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը: