կարևոր
1425 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 12:56

«Արթիկ» ՔԿՀ-ում ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձ է արձանագրվել

«Արթիկ» ՔԿՀ-ում ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձ է արձանագրվել

2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ:

Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: