կարևոր
2142 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 12:50

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա կնոջ դին

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա կնոջ դին

Ոստիկանների և փրկարար ծառայությունների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 9-ին, ժամը 09։05-ին, Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի մաքրման կայանի մոտ՝ ափից շուրջ 1 կմ հեռավորությամբ և 8 մետր խորությամբ հայտնաբերվել է որպես անհետ կորած 75-ամյա կնոջ դիակը՝ առանց բռնության հետքերի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մայիսի 3-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 75-ամյա Ծաղիկ Զաքարյանը: